• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
06/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Արցախ

«Մեղադրանքները անընդհատ փոփոխվում են․ նպատակը նույնն է՝ արցախյան շարժումը ներկայացնել որպես «զարհուրելի» հանցագործություն»․ Գուրգեն Ներսիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
19/12/2024
/ Արցախ, Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Մեղադրանքները անընդհատ փոփոխվում են․ նպատակը նույնն է՝ արցախյան շարժումը ներկայացնել որպես «զարհուրելի» հանցագործություն»․ Գուրգեն Ներսիսյան

ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան Գուրգեն Ներսիսյանի հետ։

Հարց – Պարոն Ներսիսյան, որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից վերջերս հնչած հայտարարությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող շինծու գործով կան բացահայտված մի շարք անձինք (ըստ Ադրբեջանի՝ հանցանք կատարած անձանց մասին է խոսքը), որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և որոնց հետ կապված Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է համագործակցություն:

Պատասխան – 2020թ. 44-օրյա պատերազմում Ադրբեջանի նպատակը եղել է շատ կարճ ժամկետում ողջ Արցախի գրավումը կամ առնվազն այնպիսի դիրքերի հասնելը, որի պայմաններում արցախը կհայաթափվեր: 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանը համաձայնվել է կրակի դադարեցմանը, քանի որ վստահ էր, որ դրանից հետո միևնույն է արցախցիները կհեռանան և Արցախը կդատարկվի: Բայց ստացվեց այնպես, որ 2020թ. նոյեմբերի 9-ից ընդամենը օրեր անց սկսվեց Արցախի ժողովրդի վերադարձը: Այդ պատճառով 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից ակտիվ ռազմական գործողությունները փոխակերպվեցին ամենօրյա տեղային դեպքերի՝ սպանություններ, մարդկանց գույքի և սեփականության ոչնչացում կամ վնասում, մարդկանց ու բնակելի տների թիրախավորում, գյուղատնտեսական աշխատանքների խաթարում և այդպես շարունակ՝ մինչև Արցախի մասնակի, իսկ հետո՝ լրիվ շրջափակում: Արցախի տևական շրջափակումը, շրջափակման պայմաններում հյուծված ժողովրդի վրա զինված հարձակումը և հետո մի քանի օրով ճանապարհի բացումը պետք է տար այն էֆեկտը, որը սովորաբար բխում է մարդու ինքնապահպանության բնազդից: Այդ ամենն իրագործելուց հետո պետք է սկսվեր արցախյան շարժումն ու վերջին երեսունհինգամյա պատմությունը որպես ապօրինություն, որպես որոշ անձանց հանցավոր գործունեության արդյունք ներկայացնելու և իրավական փաստաթղթերով ամրագրելու գործընթացը, որը հիմա տեղի է ունենում: Կարծում եմ այդ նպատակը լիարժեք իրագործելու համար Ադրբեջանին չեն բավականացնում այնտեղ պահվող հայ ռազմագերիները: Բայց քանի որ այլ անձինք նրանց տիրապետության տակ չկան, Ադրբեջանի նպատակն է՝ առնվազն հնչեցնել նոր անուններ, այդ անձանց վերագրել ամենատարբեր հանցանքների կատարում՝ այդ թվում գերեվարված անձանցից կորզված ցուցմունքների հիման վրա: Կարծում եմ, որ թիրախավորվելու են ոչ միայն արցախյան ու հայաստանյան նախկին, այլև 2020թ. ու դրանից հետո իշխանությունների ներկայացուցիչները, պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատու կամ այդ գործընթացին ներգրավված անձինք: Հարցը նրանում չէ, թե ինչ կանի այդ դեպքում Հայաստանը, հարցը նրանում է, որ Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարության» շրջանակում հրապարակային ու լսելի կլինեն նաև այդ «մեղադրանքները»՝ իրենց հեռահար նպատակներով: Իսկ երբ անհրաժեշտ կլինի, Հայաստանի հանդեպ կներկայացվեն մարդկության դեմ ուղղված հանցանքների բացահայտման գործում չհամագործակցելու մեղադրանքներ կամ այդ հանգամանքը առաջ կքաշվի որպես ինչ-որ գործընթացի խոչընդոտող պայման:

Հարց – Ինչ եք կարծում, ինչո՞ւ են անընդհատ խստացվում Բաքվում պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները: Ըստ հրապարակված վերջին տեղեկությունների, օրինակ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

Պատասխան – Գիտե՞ք, իրականում առաջնայինը պատժաչափը չէ, այս գործընթացում Ադրբեջանի համար էական է մեղադրանքի փաստական կողմը, այսինքն այն արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվում են նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը և մյուսները, հետո կարևոր է դրանց քրեաիրավական գնահատականը: Մեղադրանքները անընդհատ փոփոխվում են, որովհետև նպատակը նույնն է՝ արցախյան շարժումը իրավական առումով ներկայացնել որպես «զարհուրելի» հանցագործությունների մի ամբողջություն, Ադրբեջանի համար կարևոր է, թե ինչ արարքների կատարման մեջ է դատարանը մեղավոր ճանաչելու այդ մարդկանց, որովհետև այս ամենն արվում է ոչ միայն ներքին, այլև ու առավելապես արտաքին լսարանի համար: Իսկ արտաքին լսարանը որպես կանոն ստանում ու ընկալում է այն տեղեկությունը, որը նրան հրամցնում են, առանց դատի ու դատաստանի որակն ու մեղադրանքի ապացուցվածությունը գնահատելու: Ինչ վերաբերում է պատժատեսակներին ու պատժաչափերին, ապա դրանք նշանակություն են ունենալու արդեն հետագայում, պատժի չափը ցույց է տալու այդ հարցի կշիռն ու արժեքը, եթե որևէ մեկը կամ թեկուզ միջազգային հանրությունը փորձի նրանցից որևէ մեկի համար միջնորդական առաքելությամբ հանդես գալ:

Հարց – Ինչ եք կարծում, ինչ պետք է ակնկալել միջազգային հանրությունից՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար:

Պատասխան – Մենք գուցե շատ բան ենք ակնկալում, բայց դրանից իրականությունը ոչ մի կերպ չի փոխվելու: «Միջազգային հանրություն» կոչվածը այստեղ մի քիչ բարձրագոչ է հնչում, իրականում այսպիսի իրավիճակներում կարող են դերակատարություն ունենալ միայն այն երկրները, որոնք ինչ-որ կերպ ներգրավվածություն կամ հետաքրքրվածություն ունեն: Իսկ այս փուլում ես չեմ տեսնում որևէ երկրի ակտիվ ներգրավվածությունը և հետաքրքրվածությունը: Թեև շատ է խոսվում այս հարցում Հայաստանի պասիվության կամ տեսանելի քայլերի բացակայության մասին, այդուհանդերձ ես կարծում եմ, որ իրականում արտաքին միջամտողները ևս ուղղակի անկարող են լուծել այդ հարցը, ինչը քողարկելու համար հաճախ սկսում են ուրիշ տեղ մեղավորներ փնտրել: Այդ հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում և այն դերակատարի կողմից, ով պատրաստ կլինի ստանձնել այդ «գործարքի» կողմ լինելու և հակառակ կողմից առաջարկվող «պարտավորությունը» կրելու պատասխանատվությունը: Կարծում եմ, որ մենք արդեն բավականաչափ փորձ ու գիտակցություն ունենք հասկանալու համար, որ Ադրբեջանի վրա արտաքին ճնշում նույնպես չի լինի, քանի դեռ արտաքին դերակատարների համար չկան անհրաժեշտ շարժառիթներ ու կոնկրետ նպատակներ:

Tags: Tribune.amարցախգուրգեն ներսիսյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան
Իրավունք

Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան

05/04/2026
Կարապետյանների բարեգործությունը՝ Մոսկվայում հայ մշակույթն ու հավատը պահելու համար
Քաղաքականություն

Կարապետյանների բարեգործությունը՝ Մոսկվայում հայ մշակույթն ու հավատը պահելու համար

05/04/2026
Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն․ Թաթոյան
Քաղաքականություն

Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն․ Թաթոյան

05/04/2026
Ծանր հարված. Արևմուտքը անսպասելի հայտարարություն է արել Պուտինի մասին
Քաղաքականություն

Ծանր հարված. Արևմուտքը անսպասելի հայտարարություն է արել Պուտինի մասին

05/04/2026
Վարչապետը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին Երևանում
Քաղաքականություն

Վարչապետը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին Երևանում

05/04/2026
Մենք վախենում ենք. Զելենսկին հանկարծակի հայտարարություն է արել Իրանի մասին
Միջազգային լուրեր

Մենք վախենում ենք. Զելենսկին հանկարծակի հայտարարություն է արել Իրանի մասին

05/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան

Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան

05/04/2026
222lava-ին հագցնողը, Ալենի մյուռոնը, մայրացնող ռաբիզը, գրազի քուանշը. OverԴոզ

222lava-ին հագցնողը, Ալենի մյուռոնը, մայրացնող ռաբիզը, գրազի քուանշը. OverԴոզ

05/04/2026
Կարապետյանների բարեգործությունը՝ Մոսկվայում հայ մշակույթն ու հավատը պահելու համար

Կարապետյանների բարեգործությունը՝ Մոսկվայում հայ մշակույթն ու հավատը պահելու համար

05/04/2026
Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն․ Թաթոյան

Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն․ Թաթոյան

05/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.