«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են. «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1 000 039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝ «Կենաց Հաց» ՍՊԸ — 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ — 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ — 400 հազար դրամ»»։
 
			 
                                 
			 
					
 
                                

















