Մոսկվան ՄԱԿ-ում սերտորեն համագործակցում է Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է Ռիա Նովոստին։
Բանակցությունները տեղի են ունենում Աշգաբաթում, որտեղ Ռուսաստանի ղեկավարը ժամանել է մասնակցելու «Խաղաղության և վստահության միջազգային տարվան», «Միջազգային չեզոքության օրվան» և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։
«Եվ, իհարկե, մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք աջակցում ենք Իրանին ՄԱԿ-ում», — ասաց Պուտինը։

















