Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը հաղթական է տրամադրված։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ հավատո՞ւմ է իրենց հաղթանակին՝ ասաց. «Չեմ կասկածում»
Մեխակյանը վստահ է՝ միանձնյա ստանձնելու է համայնքապետի պաշտոնը։
«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»,- ասաց նա։
Մեխակյանը հայտարարեց՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը՝ ինքը չէր լինի ՔՊ-ի թեկնածուն։
Հարցին, թե ինչո՞ւ չեկավ հանրահավաքին՝ Մեխակյանն ասաց, թե հարցը պետք է ուղղել վարչապետին։
«Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, ի սկզբանե՝ մենք հանրահավաք չէինք էլ պլանավորել, քարոզարշավի ընթացքում բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված՝ որոշել ենք քայլերթ անել»,- նշեց նա։
Մեխակյանը նորմալ է համարում, որ Թալինից մարդկանց էին բերել իր հանրահավաքին։
«Մեր բոլոր աջակիցները, ովքեր հարկ էին համարել գա, իրենք էին որոշել, շատերին անձամբ չեմ էլ ճանաչել»,- ասաց ՔՊ-ականը։

















