Ամերիկացիներն են մեղավոր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների քայքայման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք պատրաստ ենք կառուցել, բայց մյուս կողմից որևէ փոխադարձ շարժում չենք տեսնում»,- նշել է նա:
Ռյաբկովի խոսքով, սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի «գերեզմանոցը» մեծանում է՝ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության պատճառով։
«Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին մտածել «Տոմահավկ» հրթիռները Կիև տեղափոխելու հետևանքների մասին»,- ավելացրել է նա:
«Եթե որևէ երկիր միջուկային փորձարկում անցկացնի, Ռուսաստանը անմիջապես կարձագանքի»,- ասելէ ՌԴ փոխարտգործնախարարը: