• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար». Հակոբ Արշակյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/11/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար». Հակոբ Արշակյան
0
SHARES
14
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է և պահանջում է անհապաղ ու միասնական արձագանք՝ իր ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Կլիմայի փոփոխության հետևանքները դրսևորվում են տարբեր ձևերով՝ ջերմաստիճանի բարձրացում, անկայուն եղանակային պայմաններ և բնական աղետների հաճախականության աճ: Հայաստանում մենք զգացել ենք կլիմայի փոփոխության հետևանքները՝ սկսած գյուղատնտեսության կառուցվածքի փոփոխություններից մինչև ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրներ: Կարևոր է, որ մենք գնահատենք այս իրողությունները և վճռական գործողություններ ձեռնարկենք դրանց հետևանքները վերացնելու համար:

Որպես խորհրդարանականներ՝ մենք կարևոր դեր և պատասխանատվություն ենք ստանձնել այս հարցում: Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլև օրինակ ծառայելը, կրթելը և այնպիսի քաղաքականություն վարելը, որի առաջնահերթությունը կայունությունն ու դիմակայունության բարձրացումն է: Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը ոչ միայն կբավարարի մեր ներկայի կարիքները, այլև կկանխարգելի վաղվա մարտահրավերները:

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս նախաձեռնության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարություններին: Անգնահատելի է մեր խորհրդարանի ներուժին աջակցելու ձեր հանձնառությունը:

Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը կայուն զարգացմանն ուղղված հասանելի տնտեսական և ֆինանսական գործիքների կիրառումն է: Մենք պատկերացում կկազմենք «կանաչ ֆինանսավորման» տարբերակների և կայուն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները՝ մաքուր էներգիայի և կայուն ենթակառուցվածքների մեջ: Համագործակցելով և օգտագործելով մեր հավաքական փորձը՝ մենք կարող ենք նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը և լավագույն պրակտիկայի ներդրմանը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Այսօրվա մեր ջանքերից է կախված այն ժառանգությունը, որը մենք թողնելու ենք գալիք սերունդներին: Մենք պարտավոր ենք ապահովել կայուն և բարեկեցիկ ապագա: Շնորհակալ եմ այս կարևոր գործին ձեր նվիրվածության համար և սպասում եմ նոր գաղափարների ու համագործակցության, որոնք ի հայտ կգան այս համաժողովի քննարկումների ընթացքում»:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու մեր երկրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Նշվել է, որ Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ծրագրերը շարունակական են լինելու: Այս առումով ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունը շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում: Առանձնակի կարևորվել է այն հանգամանքը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի համաժողովը՝ COP17-ը:

Քննարկումների ընթացքում բանախոսները տարբեր ձևաչափերով անդրադարձել են կլիմայի օրակարգի ամրապնդման գործում խորհրդարանի դերին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությանը, դիտարկվել են Հայաստանում կլիմայի ռիսկերի փաստական ապացույցները, ընդգծվել դիմակայունության ամրապնդման կարևորությունը:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրերի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Tags: կլիմաTribune.amհակոբ արշակյանէներգետիկ

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.