ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել ճնշասեղմված բնական այրվող գազի (ԱԳԼՃԿ) մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում)։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման արդյունքում արձանագրվել է թերլիցքավորման փաստ, որի համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 684 098 ՀՀ դրամի չափով։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում մեկ ամսով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ պաստառ։

















