Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա։
«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալն օրվա յուրաքանչյուր ժամին, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։
Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»,- Տելեգրամում գրել է Սիմոնյանը։
Նշենք, որ օրեր առաջ Սիմոնյանն անդրադարձել էր այս թեմային։ Ասել էր. «Մեքենա է անցնում, տպավորություն է՝ հենց նոր խորովածը բերել են, մեքենայի մեջ էլ պուճուր նվագախումբ է նստած»։