«Մեր ձևով» ժողովրդական շարժմանը միացել է գրեթե 15 հազար կամավոր, շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ հարյուրավոր երիտասարդների աջակցություն է ցուցաբերվել, որ Հայաստանի անունը պատվով ներկայացնեն տարբեր միջազգային հարթակներում։
«Սա նոր ուղղություն չէ մեզ համար, Սամվել Կարապետյանը 30 տարուց ավելի է՝ բարձր ուշադրության ներքո է պահում հայ երիտասարդներին, մենք շարունակելու ենք իր գործը, շարունակելու ենք մեր ձևով, աջակից ենք լինելու Հայաստանում բնակվող տաղանդավոր հային, որ չլքեն հայրենիքը, այլ՝ իրենց պոտենցիալն օգտագործեն երկրի ներսում»,- հավելեց նա։

















