Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար: Վստահեցրեց` Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքները կներդնի, որ հանձնաժողովը աշխատի բնականոն:
Նա ասաց նաև, թե կանի ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնի:
Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել: