Մարտի 10-16-ը մետրոպոլիտենը սպասարկել է 510.319 ուղևոր։
Կատարողականը՝ 102․6%
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
- 796՝ երեքվագոնանի,
- 1092՝ երկուվագոնանի,
- 1024՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100%:
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ավարտվել են, այն հանձնվել է շահագործման։
«Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- ասված է հաղորդագրության մեջ։