Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել, պալատի լորդ Ջեքսոնի կողմից «Նիկոլ Փաշինյանը — Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Խորհրդարանի անդամներ, հոգևորականներ և մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը՝ նվիրված կրոնական ազատության և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցերին»,- գրել է նա:

















