BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, ով զրկվել էր բոլոր տիտղոսներից Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով։
Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է նախկին արքայազնի կողմից Էպշտեյնին գաղտնի նյութեր տրամադրելու մասին բողոքը։
ԱՄՆ-ում Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերի մեծ մասը ցույց է տվել, որ Էնդրյուն Էպշտեյնին տրամադրել է Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր ուղևորությունների մասին զեկույցներ, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։
Էնդրյուն բազմիցս հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները և պնդում է, որ ոչ մի սխալ բան չի արել։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ կհամագործակցի իշխանությունների հետ իր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի կողմից իշխանության հնարավոր չարաշահման հետաքննության հարցում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
«Այնուհետև կհետևի լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց՝ այս հարցը պատշաճ կերպով հետաքննելու համար։ Մենք իշխանություններին տրամադրում ենք մեր լիակատար աջակցությունն ու համագործակցությունը։ Անտեղի կլինի, որ ես լրացուցիչ մեկնաբանություններ անեմ այս հարցի վերաբերյալ։ Մինչ այդ, ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունը և ծառայել ձեզ բոլորիդ», — գործակալությունը մեջբերել է թագավորի խոսքերը։

















