Մարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, Մեծամոր քաղաքի բնակիչը ահազանգել է օպերատիվ կառավարման կենտրոն՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզել են, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։
Տուժողը հաղորդում է տվել, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի 17-ամյա բնակիչ:
Նա հայտնաբերվել է Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։
Հետագա գործողություններով ստացվել են փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։
Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն։
Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

















