Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։ Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ մի՛ հանդուրժեք այս վարքագիծը, տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, դուք չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»։

















