• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
07/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Մի կողմն ասում է «а теперь я Наташа», մյուս կողմը «а теперь обмани меня». «Հրապարակ»

— Հեղինակ ` —
07/02/2026
/ Քաղաքականություն
0
Մի կողմն ասում է «а теперь я Наташа», մյուս կողմը «а теперь обмани меня». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եռօրյա մոսկովյան այցը տարբեր արձագանքների արժանացավ։ Հայաստանյան ակտիվ քաղաքական-հասարակական մի խումբ ոգեւորությամբ «արձանագրեց», որ Սիմոնյանին «արժանի» ընդունելություն են ցուցաբերել եւ երեսին նետել մեր երկրում տիրող խայտառակ իրավիճակի՝ քաղբանտարկյալների առկայության, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումների, Եկեղեցու դեմ գրոհի ու երկու լարի վրա խաղալու անթույլատրելիության մասին դիտարկումներ, իսկ իշխանական շրջանակները, ճիշտ հակառակը՝ ցնցված էին ԱԺ նախագահի խրոխտ հայացքից ու ռուս գործընկերներին ուղղված «ինքնիշխան» պատասխաններից։ Նկատենք, սակայն, որ քաղբանտարկյալների, Եկեղեցու եւ այլ թեմաներով ոչ թե պաշտոնյաներն են զրույցներ ունեցելգոնե եթե եղել է, դրանք չեն հրապարակայնացվել, այլ պաշտոնական հանդիպումներից հետո կայացած բրիֆինգում են ռուս լրագրողներն ուղղել ԱԺ նախագահին։ Թեեւ սա Ռուսաստանում ընդունված մեթոդ է ինչը որ իշխանությունը չի ասում իր շուրթերով, ասում են Կրեմլին կից քաղաքագետները եւ վերահսկելի լրատվամիջոցների ներկայացուցիչները: 

Ինչպես հայտնի է՝ Ալեն Սիմոնյանը գործող իշխանության բարձրաստիճան այրերից ամենաշատն է աչքի ընկել հակառուսական հայտարարություններով։ Նա առաջինն էր, որ հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Բայց այս այցից հաշված օրեր առաջ «զադնի դրեց» իր երբեմնի կոշտ ձեւակերպումներից՝ հայտարարելով, որ պետք է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, առաջարկեց այն փոխարինել «հարձակում» բառով, անգամ հայտարարեց, որ իրենց իշխանությունն էլ կարող է սխալվել նման տերմիններ օգտագործելով։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ ԱԺ նախագահը, մեղմ ասած, հաշիվ չպահանջեց այդ հիբրիդային հարձակումների համար, որից 24/7 ռեժիմով բողոքում են ՔՊ-ականները եւ անգամ եվրոպացիներին են գանգատվում, այլ սկսեց արդարանալ, երբ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայի համար տարօրինակ է պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող, իր ձեւակերպմամբ, «առասպելական հարձակումների» մասին այդ հայտարարությունները։ 

Նրա խոսքով՝ անհասկանալի են նաեւ այն պնդումները, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք հանդիսանալ։ «Մեզ համար մի փոքր տարօրինակ է՝ պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների եւ ՀԱՊԿ-ի կողմից գոյաբանական սպառնալիքի մասին»,- բառացիորեն ասաց ՌԴ արտգործնախարարը՝ ընդգծելով նաեւ, որ  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցությանը։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երեւանը ներկայում անհրաժեշտ չի համարում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ «Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով, եւ Հայաստանում այլ ըմբռնում չկա։ Միեւնույն ժամանակ, պատերազմից հետո առաջին օրերից ի վեր, հասկանալի պատճառներով, մենք փորձում ենք կայունացնել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով, վատ չի ստացվում»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին՝ նա նշել է, որ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանն այդպես էլ չի ստացել։ «Հյուսիսային հարձակումների» մասով էլ շեշտել է, որ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հնչում է ռուսական հանրային միջավայրում։ «Քաղաքական գործիչներն այսօր կան, վաղը նրանց կարող են փոխարինել ուրիշները, սակայն հայկական հասարակության մեջ շատ բացասաբար են արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարեւոր է, եւ մտածողությունը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է ու կա։ Շատ ցավալի է լսել նման արտահայտություններ»,- ասել է Սիմոնյանը։

Ինչպե՞ս բնութագրել ԱԺ նախագահի այցը այս համատեքստում, երբ ներսում այս իշխանության ներկայացուցիչներն առյուծ են կտրում, իսկ դրսում՝ կատվի հեզությամբ հանդես գալիս։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով»։ 

Աշոտյանը հիշեցրեց, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին բազմիցս խոսել է նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Թե այդ պարագայում ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ նախագահի մոսկովյան այցը, եթե չպետք է այնտեղ պարզաբանումներ պահանջեին այս հարցերի վերաբերյալ, Աշոտյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ իրենք իրենց իշխանության ներսում որոշակի վերաբաշխում են արել, կոպիտ ասած՝ եթե Ռուբեն Ռուբինյանը թուրքական գիծն է ծածկում, ապա Ալեն Սիմոնյանն էլ ռուսական գծի պատասխանատուն է, այստեղ սրում են տրամադրությունները, գնում այնտեղ՝ փորձելով բթացնել»: Նման զիջողական-անկայուն պահվածքից ի՞նչ է շահում իշխանությունը։ «Ես ցավում եմ, որ ռուսական շրջանակներից երբեմն ունեմ տպավորություն, որ իրենք էլ Ալենի՝ «а теперь я Наташа» այցի շրջանակներում խաղում են սեփական խաղը՝ «а теперь обмани меня» տարբերակով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինայում բացահայտվել է, թե ինչ անակնկալ է պատրաստել Զելենսկին Թրամփին
Քաղաքականություն

Ուկրաինայում բացահայտվել է, թե ինչ անակնկալ է պատրաստել Զելենսկին Թրամփին

07/02/2026
«Քնած» Մելոնին հայտնվել Է Օլիմպիադայի բացման արարողության տեսագրությունում
Քաղաքականություն

«Քնած» Մելոնին հայտնվել Է Օլիմպիադայի բացման արարողության տեսագրությունում

07/02/2026
Խաղաղություն մարտին և Զելենսկու վերընտրություն. Թրամփը քիչ ժամանակ ունի Ուկրաինայի համար
Քաղաքականություն

Խաղաղություն մարտին և Զելենսկու վերընտրություն. Թրամփը քիչ ժամանակ ունի Ուկրաինայի համար

07/02/2026
Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»
Քաղաքականություն

Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

07/02/2026
Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»
Քաղաքականություն

Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»

07/02/2026
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
Քաղաքականություն

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

07/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Վտանգավոր երթևեկություն ՀՀ մի շարք տարածաշրջաններում

Վտանգավոր երթևեկություն ՀՀ մի շարք տարածաշրջաններում

07/02/2026
Ուկրաինայում բացահայտվել է, թե ինչ անակնկալ է պատրաստել Զելենսկին Թրամփին

Ուկրաինայում բացահայտվել է, թե ինչ անակնկալ է պատրաստել Զելենսկին Թրամփին

07/02/2026
«Քնած» Մելոնին հայտնվել Է Օլիմպիադայի բացման արարողության տեսագրությունում

«Քնած» Մելոնին հայտնվել Է Օլիմպիադայի բացման արարողության տեսագրությունում

07/02/2026
ՀՀ ԶՈՒ-ից հեռացված գնդերեց քահանաները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ

ՀՀ ԶՈՒ-ից հեռացված գնդերեց քահանաները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ

07/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.