Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը «մի քիչ երկար է մնացել իշխանության ղեկին», որպեսզի երկրի ղեկավարումը փոխանցի փորձառու անձի, հաղորդում է Բելառուսի «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը։
«Ինչպես խոստացել էի ձեզ, նոր սերունդ է բերվել իշխանության: Դե ես մի քիչ երկար եմ մնացել իշխանության, բայց դիմացեք, չէ՞ որ պետք է փորձառու մարդիկ լինեն»,- ասել է Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է 1994թ.:
2004 թվականին երկրում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում Սահմանադրությունից հանվել է պետության ղեկավարի պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ զբաղեցնելու հնարավորությունը սահմանափակող դրույթը։