• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

«Միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն». Դավիթ Թումասյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/07/2025
/ Իրավունք, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն». Դավիթ Թումասյան
0
SHARES
30
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը գրել է.

«Միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու իրավական գնահատականը․

ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվությունը դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար։ Քննարկվող հանցագործության անմիջական հիմնական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք ապահովում են օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարումը, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձանց կամ կազմակերպությունների իրավունքները կամ օրինական շահերը, անձանց ազատությունները, հասարակության շահերը պաշտպանող հասարակական հարաբերությունները: Քննարկվող հանցագործության առարկան են օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ երկընտրելի արարքներից որևէ մեկի կատարմամբ՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՎ, օրինակ՝ կատարելու արգելքներ սահմանելով, կատարելուն միջամտելով, խոչընդոտելով, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (վերջինս նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք նույն հոդվածի 2-րդ մասում),

2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելով, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում:

«Կատարողական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատական ակտերի, օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների և միջազգային արբիտրաժների ակտերի հիման վրա հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին դատական ակտը կայացրած դատարանը (իրավասու դատարանը) դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, բացառությամբ եթե պահանջատերն իրավասու դատարանին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում: Իրավասու դատարանին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով։

Այսինքն միջազգային արբիտրաժի վճռի կատարման ապահովումը նաև ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս է համարվում, և դրա չկատարման իրավական հետևանքները նույն են, ինչ դատական այլ ակտերի դեպքում:

Քննարկվող հոդվածը վերաբերում է բոլոր դատական ակտերին, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում կայացված դատական ակտերի, որոնցով սահմանվել է պատիժ կամ կիրառվել է խափանման միջոց, քանի որ պատժի կամ խափանման միջոցների նշանակման դեպքում դրանք կատարվում, և հարկ եղած դեպքում՝ փոփոխվում են ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերին համապատասխան:

Սուբյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի դիտավորությամբ: Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե հանցավորը գիտակցում է վերը նշված արարքներից որևէ մեկի փաստական հանգամանքները, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը: Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է վերը նշված արարքներից որևէ մեկի փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, ու թեև այդ արարքը կատարելը և տվյալ հանցանքն իրականացնելը նրա նպատակը չէ, այնուամենայնիվ կատարում է դա:

Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, որը դատական ակտը կատարելու պարտականություն ունի։ Եթե դատական ակտի հասցեատերը կազմակերպություն է, կառույց կամ մարմին, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել կազմակերպության, կառույցի կամ մարմնի ներքին կանոնագրերքը, կանոնադրությունները, ծառայողների պաշտոնների անձնագրերը կամ այլ փաստաթղթեր, որոնք հնարավորություն կընձեռեն պարզել, թե այդ կազմակերպության, կառույցի կամ մարմնի որ պաշտոնյան պետք է կատարեր այդ ակտը, սակայն չի կատարել:

 Հ.Գ. Վերը նկարագրվածը կիրառվելու է բացառապես այն դեպքում, երբ «առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 23-րդ եվ 25-րդ հոդվածների համաձայն՝ հայցվորը հայցապահանջ է ներկայացնում դատարան եվ դատարանը բավարարում է այն:  Ավելին՝ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա եթե առանց հարգելի պատճառի`

1) հայցվորը չի ներկայացնում իր հայցադիմումը սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է վարույթը.

2) պատասխանողը չի ներկայացնում իր առարկությունները հայցի նկատմամբ 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը` առարկություններ չներկայացնելը ինքնին չդիտելով որպես պատասխանողի կողմից հայցվորի պնդումների ընդունում.

3) կողմերից որևէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում գրավոր ապացույցներ` արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը և վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա»:

Tags: Tribune.amՀԷՑմիջազգային դատարան

Վերջին նորություններ

  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.