Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհների սպասվում է նաև մերկասառույց։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 11-15-ի առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-15-ն ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևանում փետրվարի 11-ին և 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
















