Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ այցի ժամանակ նրան ունկնդրելու է գնացել նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով ժամանակին Փաշինյանին որպես թերուս էր ներկայացնում։
ԵՊՀ նախկին դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանը ցավում է, որ լրագրողների պատրաստումը վստահված է այս մարդուն։
«Ղարաբաղը կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան ու անկախ է»․ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում պարագլխի այս և այլ մտքերի լուռ ունկնդիրների շարքում, ուսանողների կողքին, նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` 17 տարի պաշտոնավարող դեկանն է։
Ցավում եմ հարազատ բուհիս ու ֆակուլտետիս համար։ Ցավում եմ ժամանակին Արցախում ծառեր տնկած, Արցախի մասին խրոխտ կենացներ խմած, մինչև 2018-ը նույն Փաշինյանին որպես թերուս ներկայացրած, ապա նման գետնատարած վիճակում հայտնված խաժամուժի համար։ Ու երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված․․․»,- նշել է Սարգսյանը։