Միքայել Սրբազանի գործով դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նրան՝ 2 տարի դատապարտելով: Դատավճիռը հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:
Հիշեցնենք, որ լրացուցղիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով: