Երեկ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով, այսինքն՝ այլևս չի մնալու բանտային կալանքի տակ։ Գրում է «Հրապարակ»-ը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սրբազանը դեռ տուն չի գնալու․ երեք օրից նախատեսված է նրա երկրորդ վիրահատությունը, և որոշում է կայացրել, որ միայն վիրահատությունից հետո, երբ լիովին կապաքինվի, նոր կվերադառնա Գյումրի:

















