ՀՀ ԱԳ նախարարը X-ում գրառում է արել Էստոնիայի ԱԳ նախարարի մասին։
«Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ:
Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության մասին:
Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: