• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
09/09/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ հիմնավորումներով հակադրվում են հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը»․ Լիլիթ Գալստյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/01/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Շատերը հարկադրված լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատվության հարց է». Լիլիթ Գալստյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը նվազեցնելու որոշման մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար ԱԺ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե «․․ ո՞վ է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում», մշակույթի գործիչները լռեցին։

Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։

Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։

Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․

Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։

Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից հաճույքով օգտվելով։

Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարը հասավ մշակութային կազմակերպություններին։

Առանց հոդաբաշխ հիմնավորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին օրենքով զրկեց այդ կարգավիճակից։

Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրա առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․

Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարւկման պարագայում, վախեցավ, խուսափեց և տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ փակ քննարկմանը։

Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․

Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս ինքնանսեմացող տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող այս անդեմ տեսակին, որն անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր ու կուսակցություններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․

Իրականում, որքան էլ ցավալի է, բայց անսապասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության ու «մշակույթի» մեջ։

Պաշտոնական Հայաստանը լռում է՝ Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։

Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։

Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․

«Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։

Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը, ինքնությամբ են պահում։ Ու անղեկ հասարակությունը շարունակում է հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․

Ու այսպես կորցնում ենք արտաքին ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից․․․

Հ․Գ․- Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան՝ իր Ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր Ազգային պատմության թանգարանից․․․

Ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի․․․»

Tags: Tribune.amպետականլիլիթ գալստյանմշակույթազգայինպատմություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ո՞վ ա ասում ես ՔՊ անդամ եմ դարձել, նման պահանջ ինձ չի եղել. Բաբկեն Թունյան. տեսանյութ
Քաղաքականություն

Ո՞վ ա ասում ես ՔՊ անդամ եմ դարձել, նման պահանջ ինձ չի եղել. Բաբկեն Թունյան. տեսանյութ

09/09/2025
Չեմ լսել, չեմ տեսել. ՔՊ-ականների արձագանքը՝ Արթուր Հովհաննիսյանի պահվածքին. տեսանյութ
Քաղաքականություն

Չեմ լսել, չեմ տեսել. ՔՊ-ականների արձագանքը՝ Արթուր Հովհաննիսյանի պահվածքին. տեսանյութ

09/09/2025
Այսօրվանից պետք է մտածել մարտկոցների «աղբավայրի» մասին. Մանուկյան. տեսանյութ
Քաղաքականություն

Այսօրվանից պետք է մտածել մարտկոցների «աղբավայրի» մասին. Մանուկյան. տեսանյութ

09/09/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ
Քաղաքականություն

«Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

09/09/2025
Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև
Մշակույթ

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

09/09/2025
Ես ձեզ հորդորում եմ Թագուհի Թովմասյանին խնդրել, որ դադարեցնի թիրախավորումը.Լիլիթ Մինասյանի արձագանքը. տեսանյութ
Քաղաքականություն

Ես ձեզ հորդորում եմ Թագուհի Թովմասյանին խնդրել, որ դադարեցնի թիրախավորումը.Լիլիթ Մինասյանի արձագանքը. տեսանյութ

09/09/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Ո՞վ ա ասում ես ՔՊ անդամ եմ դարձել, նման պահանջ ինձ չի եղել. Բաբկեն Թունյան. տեսանյութ

Ո՞վ ա ասում ես ՔՊ անդամ եմ դարձել, նման պահանջ ինձ չի եղել. Բաբկեն Թունյան. տեսանյութ

09/09/2025
Չեմ լսել, չեմ տեսել. ՔՊ-ականների արձագանքը՝ Արթուր Հովհաննիսյանի պահվածքին. տեսանյութ

Չեմ լսել, չեմ տեսել. ՔՊ-ականների արձագանքը՝ Արթուր Հովհաննիսյանի պահվածքին. տեսանյութ

09/09/2025
Այսօրվանից պետք է մտածել մարտկոցների «աղբավայրի» մասին. Մանուկյան. տեսանյութ

Այսօրվանից պետք է մտածել մարտկոցների «աղբավայրի» մասին. Մանուկյան. տեսանյութ

09/09/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ

«Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

09/09/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.