Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ՝ խնդրելով զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց։ Սթարմերը Փեզեշքյանին ասել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից: Նա նաև ավելացրել է, որ խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և կոչ է արել բոլոր կողմերին լարվածության թուլացում կատարել՝ հետագա տարածաշրջանային առճակատումից խուսափելու համար։
Ի պատասխան Սթարմերի՝ «Փեզեշքյանը ագրեսորին պատժելը համարել է պետությունների օրինական իրավունք և հանցագործությունների ու ագրեսիվ քաղաքականության դադարեցման միջոց»,- ասված է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։