Երկուշաբթի երեկոյան Նոր Մոսկվայում ամուսնական զույգ է ինքնասպան եղել։
Դեպքը տեղի է ունեցել «Սալյարևո Պարկ» բնակելի համալիրում։ Ենթադրվում է, որ զոհերը ադրբեջանցիներ են։
Ողբերգության պահին բնակարանում եղել է զոհվածների 5-ամյա երեխան։ Այժմ նրան ժամանակավորապես տարել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ռուսական Telegram ալիքի տվյալներով՝ մահացած զույգը՝ 41-ամյա Վասիֆը և 38-ամյա Այգյունը, հագուստի և ներքնազգեստի խանութի սեփականատերեր էին։ Նրանք իրենց բիզնեսը սկսել են Խանտի-Մանսիի ինքնավար շրջանում, որոշ ժամանակ առաջ տեղափոխվել են Մոսկվա և խանութ բացել իրենց տան մոտ։ Ինքնասպանության դրդապատճառը ներկայումս անհայտ է։
Ամուսինները երեք երեխա ունեն։

















