Հայաստանի և մեր տարածաշրջանի համար հունվարի 12-19-ը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-3 աստիճան ցածր:
Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին սպասվող ցածր ջերմաստիճանը պայմանավորված է շրջանային կլիմայական պայմաններով:
Կանխատեսումները հրապարակվել են Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) տվյալներով:

















