• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Արցախ

«Նա չէր պատկերացնում իր կյանքը Արցախից հեռու». Մ. Մինասյանը շնորհավորել է Բակո Սահակյանի տարեդարձը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
30/08/2024
/ Արցախ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Նա չէր պատկերացնում իր կյանքը Արցախից հեռու». Մ. Մինասյանը շնորհավորել է Բակո Սահակյանի տարեդարձը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է արել իր տելեգրամ ալիքում։

«Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր գերիների մասին մտածելիս՝ անզորությունից խեղդվում եմ։ Եվ միշտ մտովի վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ամենամտերիմը հենց նրա հետ եմ եղել։ Իմ հուշերում նա նստած է իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին, որի վրա խորովում էր՝ կտրտած կարտոֆիլ, սոխ ու հաց։ Կարմրած աչքերը ծխախոտից կկոցած, նա ուղղում էր իր հին բաճկոնը ու խմում թունդ թեյը։ Մենք հաճախ էինք հանդիպում՝ մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Բայց ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտին նստած պատմություններ պատմելիս, կատակելիս և մտախոհ լռելիս։ Բնական։ Ուժեղ։ Նա չէր պատկերացնում իրենց կյանքը այդ այգուց, տնից, Ստեփանակերտից ու Արցախից հեռու։ Ես պատկերացում չունեմ՝ արդյոք նա տեղյա՞կ է, թե ինչի մեջ ենք մենք ապրում այսօր։ Չգիտեմ, թե ինչպես է վերլուծում բանտում իրեն հասնող տեղեկությունները։

Գիտի՞, որ իշխանությունները լռում են իր և մյուս գերիների մասին։ Գիտի՞, որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում իրենց ազատության համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները ջանքեր չեն գործադրում, ԱԳՆ-ն իր հայտարարություններում չի հիշատակում նրանց մասին, իսկ պետության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ուզում (կամ չեն համարձակվում) խոսել նրանց մասին, կարծես նրանք չկան ու չեղ եղել։

Գիտի՞, որ Սփյուռքում՝ Բուրջ Համուդից մինչև Լոսանջելես նրանց ազատության համար որևէ արժեքավոր միջոցառում չի կազմակերպվում։ Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր՝ պատերազմի և Արցախի պահապանի ճանապարհը հասավ մի հանգրվանի, երբ նա ստիպված եղավ զոհաբերել իր ազատությունը արցախահայության անվտանգ գաղթի համար։ Գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է։

Գիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախի քաղաքապետերի հետ վարվում են նույն կերպ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց հետ։ Կարո՞ղ էր երբևէ պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում Արցախի պետականության վերջին խորհրդանիշի՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով «Յաշմա»-ի հատուկ ջոկատայիններն են պղծում Արցախի սրբավայրերը։

Պատկերացնո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է մովետոն։ Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե մինչ օրս դեռ այդպես է մտածում։ Եվ եթե ես նրան ասեի՝ ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։ Եթե մեր այս երևակայական երկխոսության մեջ նրան ասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ օնլայն ստորագրահավաք չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե վիրտուալ Facebook-ում։

Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա, ժպիտով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ եղել է, բոլորովին կարևոր չէ, թե ինչ է մտածում, առավել ևս՝ ասում նա… Ես շատ կուզենայի Ստեփանակերտի տան բակի թախտին նստած այս հարցերը տալ վառարանի մոտ ծխող Բակոյին։ Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։ Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել իրենց հայերնիքին և իրենց գործողություններով բացատրել են մեզ անձնազոհություն բառի նշանակությունը։ Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության է մատնել նրանց»:

Tags: ԱրցախՍտեփանակերտTribune.amբակո սահակյանռազմագերիներՄիքայել Մինասյանբաքվի բանտ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից
Իրավունք

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ
Հասարակություն

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In