«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվող ցանկը լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որևէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը և կշիռը հեղափոխականների օրոք։ Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։
Թափուր են արտաքին կապերի և արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգևների և կոչումների, ներքին աուդիտի և այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։
Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան` կամ «չքայլած» նախագահի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի հրամցրած կադրերը, և նրանք չեն հրամանագրվում, կամ նախագահն ինքը, չունենալով որևէ զբաղմունք, չի կարողանում հայտնաբերել անձանց, ովքեր կհամաձայնեն աշխատել «ոչինչ չանողների հիմնարկում»»։