Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։
Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
