Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։
Թրամփը Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

















