Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է երկրից բացակայելու արգելքը։
Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Նաթան Սրբազանը նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որևէ վերջնական որոշում չի ընդունել, այլ ընդամենը որոշել է համապատասխան առաջարկ ներկայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, քանի որ կարգալուծության իրավասությունը բացառապես Կաթողիկոսինն է, և որևէ մեկը չի կարող չեղարկել կամ միջամտել նրա կողմից ընդունվող նման որոշմանը։

















