ՆԱՏՕ-ն Արկտիկայում զինված ուժերի կիրառման պրակտիկա է անցկացնում, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման հնարավորության վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի արկտիկական գոտու զարգացման և Արկտիկայում ազգային անվտանգության ապահովման ռազմավարության, որը հաստատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։
«ՆԱՏՕ-ն Արկտիկան դիտարկում է որպես ռազմական գործողությունների պոտենցիալ թատերաբեմ և պրակտիկա է անցկացնում արկտիկական պայմաններում զինված ուժերի կիրառման վերաբերյալ, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման հնարավորության վերաբերյալ», — ասվում է ռազմավարության մեջ։

