Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչների միջև: Կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ:
Զրույցի ընթացքում, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակի հաղորդման, քննարկվել են, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու միջոցները, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ընտրությունների ընթացքի օրինականության ապահովումը:

















