Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում իր կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրի մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է իսրայելական KAN պետական հեռուստաընկերությունը։
«Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրերի մասին կառավարության նիստի ժամանակ, որը տևել է գրեթե մինչև ժամը 2:00-ը», — ասվում է Kan կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պետական հեռարձակողի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Նեթանյահուն բացահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախկինում ունեցած զրույցի մանրամասները, որի արդյունքում առաջընթաց է գրանցվել Իրանի հետ լարվածության թուլացման գործընթացում: Նշվում է, որ իսրայելցի նախարարներին հանձնարարվել է մամուլին չմեկնաբանել Իրանի հետ հրադադարի վերաբերյալ, մինչև «տեղում իրավիճակը չպարզվի»:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից նաև հայտնել են, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ իրականացված ռազմական գործողության բոլոր նպատակներին, միջուկային և հրթիռային ոլորտներում սպառնալիքը վերացված է։