• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
02/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու համար. դիվանագետների խորհուրդ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/03/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու համար. դիվանագետների խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:

Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպավորություն ստեղծելն է, թե այն ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու նպատակով իրականացված դիվանագիտական աշխատանքի արդյունք է:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները ոչ մի հիմնավորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարված քայլերի, հրաժարված ձևակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքվի բանտերում խոշտանգվող և կեղծ դատավարություններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջված կետերը հետապնդելու և դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգևորված ելույթներից հետո նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել հանրությունից: Կասկածի տեղիք է տալիս նաև իբրև թե համաձայնեցված պայմանագրի հետագա ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խոսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին և առաջադրում են նորանոր պահանջներ:

Որևէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ գոյության բանաձևի կամայական խեղաթյուրումների համար, որոնք արվում են միմիայն սեփական իշխանությունը երկարաձգելու և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թույլ տված տապալումները քողարկելու նպատակով:

Դիվանագետների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակետները և հաշվի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տևական և կայուն խաղաղություն չի կարող հաստատվել հակամարտության միայն մեկ կողմի առավելապաշտական ցանկությունները բավարարելու միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս անվստահության մթնոլորտը խիստ պահանջված է դարձնում անկողմնակալ, հուսալի և պատասխանատու միջնորդական առաքելության ներգրավումը, իսկ արդար կարգավորման համար պարտադիր ենք համարում հետևյալ հիմնադրույթների հասցեագրումը.

– ՀՀ ինքնիշխանության իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով

– ապաշրջափակում և տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահավետ տնտեսական համագործակցության հեռանկարով

– միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ հիմնարար իրավունքների ամրագրումը

– բոլոր գերեվարված և պատանդառված անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը և ակտիվ աշխատանք՝ անհայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Թվարկված պահանջների հետ մեկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցված պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու և հայ ազգի զավակների ճակատագիրը Բաքվի բռնապետի քմահաճույքին թողնելու համար, ուստի եզրակացությունը մեկն է՝ այս պայմանագիրը որևէ առնչություն չունի խաղաղության հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղությունը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դեմ նոր պատերազմի համար: 

17 մարտի, 2025թ.»։

Tags: Արցախի թեմանիկոլ փաշինյանTribune.amդիվանագետների խորյուրդ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվել է 10 միլիոն դրամով
Քաղաքականություն

ՀԷՑ-ը օրինական սեփականատիրոջից խլելը հանգեցնելու է էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման․ ՀայաՔվե

01/07/2025
Մեր ձևերովը սա է, ոչ ոք մեր սրբությունները չպիտի ոտնահարի. Կարապետյան. տեսանյութ
Քաղաքականություն

«Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում, երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը». Նարեկ Կարապետյան

01/07/2025
«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում
Քաղաքականություն

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

01/07/2025
«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
Քաղաքականություն

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

01/07/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ
Իրավունք

Փորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբր Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ. Պաշտպանական թիմ

01/07/2025
«Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է». ՏԿԵ նախարար
Լրահոս

«Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է». ՏԿԵ նախարար

01/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվել է 10 միլիոն դրամով

ՀԷՑ-ը օրինական սեփականատիրոջից խլելը հանգեցնելու է էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման․ ՀայաՔվե

01/07/2025
Մեր ձևերովը սա է, ոչ ոք մեր սրբությունները չպիտի ոտնահարի. Կարապետյան. տեսանյութ

«Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում, երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը». Նարեկ Կարապետյան

01/07/2025
«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

01/07/2025
«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

01/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.