«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ այսօր սպանված Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հետ կոնֆլիկտ ունենար։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց՝ Հայաստանի իրավապահների բացն է, որ այսօր նման դեպքեր են տեղի ունենում։
Առաքելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է իրավապահ համակարգի ղեկավարը ու նա այսօր ոչ թե պետք է մտահոգություն հայտներ, այլ՝ փարատեր մտահոգությունները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։