ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում զրուցել են։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոս է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։