Փաշինյան-Ալիև հանդիպմանը հայկական կողմից ներկա են Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմից ներկա են Ջեյրուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը, Էլչին Ամիրբեկովը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:

















