«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ՔՊ-ի վիճակը լուրջ է: Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20 տոկոսը: Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար: Սակայն այս դաշտում էլ Նիկոլի համար ամեն ինչ առավել քան խճճված է: Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանալի չէ, թե մեկ տարի անց ինչ է լինելու աշխարհում: Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի: Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր հիմնական խաղացողներին ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին, ե՛ւ թուրքերին: Ինչքանով դա նրան կհաջողվի՝ հարց է:
Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ: Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ: Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գլոբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու դիտվող անձնավորություն, որը գլոբալիստների հաջողության դեպքում կարող է իրեն փոխարինել: Ըստ Նիկոլի շրջապատի` Ալենի հարցը այլեւս լուծված է եւ նա չի լինելու ապագա ԱԺ նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում: Այդ մասին արդեն իսկ Նիկոլը հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթփրտա, Նիկոլը առկախված վիճակում է պահում Ալենի ամենամոտ հարազատների հետ առնչվող քրեական գործերը: