ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է․
«Ընդդիմության համախմբումն այլընտրանք չունի:
Հայաստանի քաղաքացիների 80-85 տոկոսը տենչում է իշխանափոխություն: Օր առաջ իշխանափոխություն:
Ժողովրդի 80-85 տոկոսի համախմբումն այլընտրանք չունի: Ընդդիմության ու նրա առաջնորդների դերն այդ էներգիան հաղթական գործողության, կամքի համոզիչ ցուցադրության վերածելն է: Օր առաջ: Մեխանիզմը շատ պարզ է՝ մեծ փողոց և իմպիչմենթ:
Կամ դա կանի օրվա ընդդիմությունն ինքը, կամ գործընթացները կգնան ինքնահոս եղանակով՝ Նիկոլի հետ միասին սրբել-տանելով ընդդիմությանը ևս:
Նիկոլը պիտի գնա, ու վերջակետ»: