Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին և Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանին։
Նախարար Թորոսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին պատասխանատու և կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ու հանրօգուտ աշխատանք։
Նախարարն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության, թիմային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման կարևորությունը։

















