• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Նոր որակի պետության համար՝ նոր որակի կրթություն․ Արման Թաթոյանի ծրագրային հոդվածը

— Հեղինակ ` —
13/05/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Նոր որակի պետության համար՝ նոր որակի կրթություն․ Արման Թաթոյանի ծրագրային հոդվածը
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ծրագրային հոդված է հրապարակել, որում ներկայացրել կրթության, գիտության և մասնագիտական պատրաստման համակարգի վերափոխմանն ուղղված վեց հիմնական առաջարկ։

«Հայաստանը կորցնում է մարդկանց․ երիտասարդները հեռանում են, որովհետև իրենց կարողություններին համապատասխան շուկա այստեղ չկա։ Ընտանիքները հետաձգում են երեխաների ծնունդը․ կնոջ համար երեխայի և կրթության միջև ընտրությունը վերածվել է ծուղակի։ Սևանում ուսուցիչը երբեմն ավելի շատ հարկ է վճարում, քան Երևանում բիզնես եկամուտներով ապրող ընկերության սեփականատերը, և միաժամանակ իր երեխային ուղարկում է դպրոց, որտեղ ֆիզիկայի ուսուցիչ չկա։

Այսպես կառուցված է։ Դա կարգախոսով չես փոխի:

Երկրի առաջ դրված են նախագծեր` բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն Արմավիրում և Արարատյան դաշտում, նոր ատոմակայան Մեծամորում, տվյալների մշակման կենտրոն Հրազդանում, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ, պաշտպանություն։ Այս նախագծերից յուրաքանչյուրն աշխատատեղեր և հարկային բազա է տասնամյակների համար։ Յուրաքանչյուրը պահանջում է մասնագետներ (կադրեր): Ոչ թե պարզապես նոր, այլ՝ նոր որակի մասնագետներ:

Որպեսզի այդ մասնագետներն (կադրերն) ի հայտ գան, պետք է փոխվի հենց նրանց պատրաստման համակարգը։

Ուստի, առաջարկում ենք վեց ուղղություն։

1. Պետական պատվեր

Պետությունը պետք է իմանա և բարձրաձայն ասի՝ ում և որքան մասնագետի կարիք ունի։ Կրթության և գիտության հարցերի նախարարությունն ամեն տարի պետք է հրապարակի պետական պատվեր․ ատոմակայանի համար՝ կոնկրետ մասնագիտացման այսքան ինժեներ, տվյալների կենտրոնի համար՝ այսքան մասնագետ, ջերմոցային կլաստերների համար՝ այսքան գյուղատնտես և ոռոգման ինժեներ, մարզային դպրոցների համար՝ այսքան ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ։ Սրանք այն մասնագիտություններն են, որոնք իրականում անհրաժեշտ են երկրին։

Պետական պատվերով կրթությունն անվճար է և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։ Պետությունը վճարում է կրթության համար, մարդը վերադարձնում է դա հասարակությանը՝ իր աշխատանքով և ժամանակով։

Այսպես Գյումրիում, Գավառում կամ Կապանում սեղանի շուրջ նստած ընտանիքն ու դիմորդը ստանում են փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է․ այս մասնագիտությունը պետք է երկրին, աշխատատեղը երաշխավորված է, ուսումը՝ անվճար։ Սա փոխում է ծնողի և երեխայի խոսակցությունը։

2. Կարողությունների վերափոխում

Եթե փոխվում է շրջանավարտից պահանջվող որակը, պետք է փոխվի դպրոցը։ Եթե փոխվում է դպրոցը, պետք է փոխվի ուսուցիչը։ Այդ պատճառով բարեփոխումը սկսվում է հենց կրթական համակարգի ներսից և այնտեղից տարածվում է դուրս։

Պետությունը կստեղծի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։ Ուսուցիչը երեք տարին մեկ պետք է անցի վերապատրաստում,  բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես ու այս ամենը պետք է լինի անվճար։

3. Հասանելիության հավասարեցում

Հայաստանը չափազանց փոքր երկիր է, որպեսզի տաղանդը որոշվի ծնողների վճարունակությամբ կամ բնակավայրի փոստային ինդեքսով։

Գյուղերից և փոքր քաղաքներից եկածների համար՝ ընտանեկան տիպի հանրակացարաններ մայրաքաղաքում, հեռավար կրթական ծրագրեր մարզային աջակցման կենտրոններով, ինչպես նաև ուսուցչի, բժշկի, գյուղատնտեսի կամ անասնաբույժի երաշխավորված աշխատանք իրենց մարզում՝ ավարտելուց հետո, բարձրացված վճարով և ծառայողական բնակարանով։ Մարտունուց կամ Ճամբարակից երիտասարդը այլևս չի ընտրի «մշտապես հեռանալ» և «մասնագիտություն չունենալով վերադառնալ» տարբերակների միջև։

Ընտանիքների համար՝ մեկ տարեկանից անվճար նախադպրոցական կրթության երաշխիք՝ առանց «հնարավորության դեպքում» ձևակերպումների։ Մայրության նպաստներ՝ կապված իրական աշխատավարձի հետ։ Մայրության արձակուրդում գտնվելու ընթացքում ուսումը շարունակելու կամ վերապատրաստում անցնելու իրավունք՝ անվճար, հեռավար, մանկապարտեզի պետական դրամաշնորհով։ Մայրության արձակուրդի ավարտից հետո աշխատանքի վերադարձի երաշխավորված տեղ։

Առանձին՝ կանանց մասին։ Երիտասարդ մայրը Երևանում յուրաքանչյուր երեխայի համար կորցնում է աշխատանքային գործունեության երկու տարի։ Տավուշում երիտասարդ մայրը երբեմն կորցնում է ընդհանրապես մասնագիտություն ստանալու հնարավորությունը։ Երեխայի ծնունդը չպետք է կնոջից խլի մասնագիտությունը՝ թ´ե մայրաքաղաքում, թ´ե Տավուշում։

4. Ինտեգրում համաշխարհային ցանցերին՝ սփյուռքի միջոցով

Հայ ուսանողը մեկ կիսամյակ սովորում է Բոլոնիայում, մեկ տարի՝ Սեուլում, պրակտիկա անցնում Բանգալորում կամ Սիլիկոնյան հովտում, հետո վերադառնում այդ փորձով։ Պետությունը շրջանակային համաձայնագրեր է կնքում ԵՄ-ի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ռուսաստանի համալսարանների հետ՝ իրական ակադեմիական փոխանակումների համար, ոչ թե արարողակարգային հուշագրերի։

Այն մասնագիտությունների համար, որոնք Հայաստանում չկան, արտասահմանյան մագիստրոսական ծրագրերը համաֆինանսավորվում են պետության կողմից՝ վերադարձի և Հայաստանում աշխատանքի պայմանով։

Այստեղ սփյուռքը պետք է հանդես գա որպես գործընկեր։ MIT-ում, ԵՊՀ-ում, Սորբոնում, Սեուլի և Բանգալորի ինստիտուտներում աշխատող հայ պրոֆեսորներն արդեն գոյություն ունեցող ցանց են։ Պետությունը նրանց կառաջարկի հստակ դերեր՝ հայկական համալսարանների հետ համատեղ ամբիոններ, լաբորատորիաներ կոնկրետ խնդիրների համար (ԱԷԿ, ագրոբիոտեխնոլոգիա, ՏՏ անվտանգություն), կրթաթոշակներ հայ ուսանողների համար՝ վերադարձի պարտավորությամբ։ Փոխարենը՝ թափանցիկ և հավասար կանոններ սփյուռքյան նախագծերի համար Հայաստանում։ Սա փոխշահավետ գործարք է։

5. Միջին մասնագիտական կրթություն

Առանց տեխնիկների և օպերատորների ինժեներական համակարգը կախված է օդում։ Ատոմակայանում մեկ ինժեների հաշվով աշխատում է տասը օպերատոր և տեխնիկ։ Այդ տասը մարդկանց այսօր Հայաստանում պատրաստելու տեղ գրեթե չկա, որովհետև քոլեջները ավելի շատ են քայքայվել, քան կրթության մյուս մակարդակները։

Պետությունը նախատեսելու է, որ դպրոցն ավարտող աշակերտը միաժամանակ ստանում է նաև միջին մասնագիտական կրթություն, եթե ավարտում է 9+2 տարին (12-րդ տարին կամավոր է, բուհ ընդունվել ցանկացողների համար): Աշակերտը ստանում է կրկնակի կրթություն․ շաբաթվա կեսը՝ քոլեջում, կեսը՝ արտադրությունում։ Ավարտական աշխատանքը՝ իրական արտադրական խնդիր։ Կրթաթոշակը երաշխավորված է, հանրակացարանը կա, աշխատատեղը նախապես ամրագրված է ուսումնական պայմանագրում։

6. Գիտություն և հետազոտություններ

Առանց գիտության կրթությունը պատրաստում է միայն կատարողներ։ «Նոր որակի» նախագծերի համար երկիրը պետք է ստեղծի նոր գիտելիք, ոչ թե միայն սպառի ուրիշների ստեղծածը։

Հայկական գիտական դպրոցը թուլացել է, բայց ոչնչացված չէ։ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Երևանի մաթեմատիկական դպրոցը, քիմիական լաբորատորիաները՝ սա արդեն գոյություն ունեցող հիմք է։ Պետությունը վերադարձնելու է նպատակային ֆինանսավորում կոնկրետ խնդիրների համար՝ նյութագիտություն և ռեակտորային ֆիզիկա նոր ԱԷԿ-ի համար, կիրառական մաթեմատիկա և կրիպտոգրաֆիա Հրազդանի տվյալների կենտրոնի համար, կենսատեխնոլոգիաներ և սելեկցիա ագրոարդյունաբերական կլաստերի համար։

Երիտասարդ գիտնականներին կտրվեն դրամաշնորհներ՝ պաշտպանությունից հետո մի քանի տարի Հայաստանում աշխատելու պարտավորությամբ։ Համալսարանների և ձեռնարկությունների համատեղ լաբորատորիաները կստանան իրական ֆինանսավորում և իրական հաշվետվողականություն։ Արտերկրում աշխատող հայ գիտնականների վերադարձը կկազմակերպվի կոնկրետ պաշտոններով և եվրոպական պայմաններին համարժեք հնարավորություններով։

Երկիրը, որը գիտելիք չի ստեղծում, դրանք ներմուծում է օգտագործման պայմանների հետ միասին. ատոմակայանում՝ կախվածություն մատակարարից, տվյալների կենտրոնում՝ օտարերկրյա օպերատորից, գյուղատնտեսությունում՝ սերմերի և ցեղատեսակների արտաքին մատակարարներից։ Այսօր տնտեսությունն աշխատում է հենց այդպես։

Երբ պետությունը գիտի՝ ում է պատրաստում և ինչի համար, կրթությունը դադարում է դառնալ երկրից հեռանալու միջոց։ Այն դառնում է մնալու և կառուցելու միջոց։ Հարկերը հենց դրա համար էլ հավաքվում են»։

Tags: Արման Թաթոյան«Միասնության թևեր»ծրագրային հոդված

Recent Posts

  • Մեզ օգտագործում են ռուսի դեմ. Հարցում՝ Աբովյանում
  • Դուք պարտվել եք․ Արման Աբովյանը՝ իշխանություններին
  • Թուրքերը մի օրվա մեջ եկան նստան, Սանոսյանն ասում էր՝ մերոնք են, տեսա՞ք, որ իրանք են. կութեցի
  • Սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրեն Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալման մասին
  • ԱԱԾ-ի գործողությունները միջազգային ահաբեկչի վնասազերծման էին նման․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ծառուկյանի ձերբակալման մասին

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.