Հունվարի 26-ից փետրվարի 9-ը մեր տարածաշրջանում օդի ջերմաստիճանը կգրանցի նորմայից բարձր ցուցանիշներ՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) տվյալների։
Այս մասին Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նախատեսվում է, որ հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3–6 աստիճանով՝ համեմատած միջին կլիմայական նորմայի հետ։

















