Հունվարի 4-ի ցերեկը, ինչպես նաև 5-9-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, իսկ ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևան քաղաքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։
Միաժամանակ զգուշացվում է, որ հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

















