Մասնավորապես՝ Պարոնյան փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:
Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:
Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:
Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան — Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկ: