Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման համար՝ այն որակելով «ահաբեկչության խրախուսում»: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում:
«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի ողբերգությունից հետո Թել Ավիվի կողքին Պաղեստինի պետություն ճանաչելու վերաբերյալ։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական պրոքսի, նման Գազայում ստեղծվածին: Այս պայմաններում Պաղեստինյան պետությունը կլինի Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու մեկնարկային հարթակ: Եկեք պարզ խոսենք. պաղեստինցիները ոչ թե ցանկանում են պետություն Իսրայելի կողքին, այլ պետություն՝ Իսրայելի փոխարեն», – ասում է նա։
Ավելի վաղ՝ նույն օրը, Մակրոնը հայտարարել էր Պաղեստին պետությունը 2026 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչելու իր մտադրության մասին: Նա նշել է, որ դա կնպաստի Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին, ինչպես նաև կփրկի և համապարփակ օգնություն կտրամադրի տեղի բնակիչներին:
Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն ալ-Շեյխը շնորհակալություն է հայտնել Մակրոնին պետությունը ճանաչելու որոշման համար։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի այս քայլը ցույց է տալիս երկրի հավատարմությունը միջազգային իրավունքին։