Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ զինծառայողը վիրահատության է ենթարկվել։
«Գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- փոխանցեցին ՊՆ-ից։
