Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում: