Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկերոջը՝ Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու և մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանը կրակել սովորել է Մերձավան գյուղի գերեզմանատանը: Այսօր քննչական գործողություններ են իրականացվել այդ վայրում: Գրում է Հետքը:
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ: Կատարվել է մեղադրյալի մատնանշած տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: